ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Կմեկնարկի «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը

Կմեկնարկի «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը
27.10.2016 | 12:06

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12.00, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (նոր մասնաշենք, նիստերի դահլիճ) տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովի բացումը։ Մասնակիցներից հարցազրույցներ վերցնելու համար հրավիրում ենք 11:30-ին:

«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը այս տարի նվիրված է անվանի գիտնական, նարեկացիագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակին:
Երկօրյա գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան նարեկացիագիտության բնագավառում լավագույն մասնագետներ, որոնց շարքում են Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ Հայր Լևոն Արք. Զեքիյանը, Ուկրաինայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտին, ֆրանսիացի նշանավոր հայագետ, բանասեր և պատմաբան Ժան-Պիեր Մահեն, Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտընվան Լինտը, Հայաստանից հանդես կգան Հոգեշնորհ Տ. Շահե Ծ. Վրդ. Անանյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը և արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը:

Միջոցառման ընթացքում տեղի կունանա նաև հետևյալ գրքերի շնորհանդեսը՝
• Հրաչյա Թամրազյան, «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» (Ա և Բ հատորներ)
• Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», իտալերեն թարգմանությունը Հ. Լևոն Արք. Զեքիյանի
• Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», ֆրանսերեն թարգմանությունը Ժան-Պիեր Մահեի
• Սեյրանուշ Մանուկյան, Դավիթ Ղազարյան, «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» (ալբոմ-ուսումնասիրություն)

«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովն ընդգրկված է «Անկախության Նարեկացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ